Ղարաբաղյան հիմնահարցը չպետք է լուծվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ

PanARMENIAN.Net - «Մենք դեռ երկար ենք վճարելու մեր իշխանությունների սխալների համար, քանի որ այն փորձագետները, որոնք մշակում են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորները, այդպես էլ չկարողացան հասկանալ, որ ներքաշվում են թուրք-ադրբեջանական շատ վտանգավոր խաղի մեջ, եւ իշխանությունները չեն կարող գլուխ հանել այդ խաղի ներքին նրբություններից»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:



Կարապետյանը նշել է, որ նա հավաստի տեղեկատվություն ունի այն մասին, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարը դեռ 2008-ի վերջին հավաքել է Ադրբեջանի բոլոր նահանգապետերին եւ հրամայել է սկսել Թուրքիայի նկատմամբ բացասական քաղաքականության նմանակում: Մասնավորապես, Կարապետյանի խոսքերով, կազմակերպվել է խաղ, որը կապված է Ադրբեջանում թուրքական այբուբենի օգտագործման քննադատության հետ, որի հիմքում ընկած է լատիներենը: «Սա ընդամենը թուրք-ադրբեջանական լավ մտածված խաղ է, որոնց թիկունքում կանգնած են Իսրայելը եւ Ադրբեջանը»,- հայտարարել է նա:



Արամ Կարապետյանը նաեւ ընդգծել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձել են մի գնդակով երկու նպաստակ սպանել` լուծելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ: «Սակայն ակնհայտ է, որ այդ հարցերը չեն կարող լուծվել զուգահեռ, քանի որ խոսքը գնում է միանգակայն տարբեր գործընթացների մասին»,- հայտարարել է Կարապետյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---