Հանրային տրանսպորտում չվճարելու համար կազմվել է ավելի քան 1300 արձանագրություն![]() 16 դեկտեմբերի 2025 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է մոտ 1370 արձանագրություն: Դեկտեմբերի 15–ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ բնակիչների կողմից կա ակնկալիք՝ վերահսկողությունը տրանսպորտում պետք է խստացնել։ Սահմանվել է վարչական պատասխանատվություն տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար։ Կառավարությունն ընդունել է օրենքների փաթեթը, որը կարգավորում է ներհամայնքային ուղևորափոխադրումները և նախատեսում է տուգանք՝ տրանսպորտի ուղեվարձը չվճարողների համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |