Մահմուդ Ահմադինեժադը չի մասնակցելու Ռուսաստանում կայանալիք ՀՇԿ գագաթաժողովին

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ինչպես սպասվում էր, չի ժամանելու Ռուսաստան: Ենթադրվում էր, որ նա այցելելու է Եկատերինբուրգ` մասնակցելու Համագործակցության շանհայյան կազմակերպության (ՀՇԿ) գագաթաժողովին, որտեղ Իրանը դիտորդի դերում է:



Բացի դրանից, հունիսի 15-ին Ուրալում նախատեսված էր Ահմադինեժադի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:



Պատճառները չեն բացատրվում, սակայն ռուսական ԶԼՄ-ների տվյալներով Իրանի նախագահն ամեն դեպքում հունիսի 16-ին կժամանի Եկատերինբուրգ, կանցակցնի նախատեսված բոլոր հանդիպումները եւ մամլո ասուլիսի կտա: Երեքշաբթի նաեւ նախատեսված է ՀՇԿ նիստը, որին մասնակցելու էր Իրանի նախագահը:



ՀՇԿ կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Իրանի հետ միասին դիտորդի կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Մոնղոլիան եւ Պակիստանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---