Իրանը հանդես է գալիս ԵՄ-ում Թուրքիայի անդամության կողմից

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետությունն անցյալում օժանդակում էր Թուրքիայի անդամությունը ԵՄ-ում եւ շարունակելու է անել դա նաեւ ապագայում: Այդ մասին Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բագիսի հետ հանդիպմանը հայտնել է Անկարայում Իրանի դեսպան Մահման Հոսեյնպուրը: Նա նաեւ ընդգծել է, որ Իրանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը վերջին 10 տարիների ընթացքում ակտիվացել է:



«Իրանն ու Թուրքիան կարող են ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում: Այլ երկրների միջամտության անհրաժեշտություն բոլորովին էլ չկա»,- հայտնել է իրանցի դիվանագետը:



Բագիս իր հերթին ընդգծել է երկկողմ տնտեսական կապերի կարեւորությունը եւ ասել, որ երկու երկրները պետք է քայլեր ձեռնարկեն ապրանքաշրջանառությունը մինչեւ $20 մլրդ դոլարի բարձրացնելու համար:



Բագիսը Թեհրանին եւ Անկարային նաեւ տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես Իրաքի, Աֆղանստանի եւ Պակիստանի, ինչպես նաեւ ահաբեկչության եւ թմրադեղերի անօրինական շրջանառության դեմ պայքարի շուրջ խորհրդակցելու կոչ է արել, հաղորդում է turkishny.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---