Իրանական ընդդիմություն. Մենք Թեհրանը դժոխքի կվերածենք

PanARMENIAN.Net - Ընդդիմության հարյուր հազարավոր կողմնակիցներ, խախտելով ոստիկանության արգելքը, Թեհրանի համալսարանից շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Այդպիսի ծավալների ցույցեր Թեհրանը չէր տեսել 1979-ի իսլամական հեղեփոխությունից հետո, հաղորդում է dpa գործակալությունը:



Ցուցարարները վանկարկում են. «Մենք ձեզ զգուշացրել ենք, դուք մեզ խաբել եք, եւ մենք հիմա այս քաղաքը դժոխքի կվերածենք»: Ընդդիմության ղեկավար Միր-Հոսեյն Մուսավին միացել է ցուցարարներին, բայց, անվտանգության նկատառումներից ելնելով, մնում է իր մեքենայում:



Ոստիկանական ջոկատները եւ իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսի ստորաբաժանումները շրջափակել են Ազատության հրապարակը եւ նրան հարող փողոցները: Ցուցարարները, դիմելով ոստիկանությանը, բղավում են. «Խաբեք 1 տոկոսով, խաբեք 2-ով, բայց մի խաբեք 53 տոկոսով», «Ահմադինեժադ, ահա գալի'ս են խուլիգանները»: Պետական հեռուստատեսությունը շարունակում է նախազգուշացնել այն մասին, որ հասարակական կարգի ցանկացած խախտում պատժվելու է օրենքին համապատասխան:



Իրանի բարձրագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Համենեին հզորագույն «Խնամակալների խորհրդին» հրաման է տվել, որը կազմված է շիիթական բարձրագույն հոգեւոր առաջնության ներկայացուցիչներից, ընտրությունների մասին հնարավոր խախտումների օրենսդրությունը հետաքննելու համար:



Համենեին նաեւ խոստացել է ելույթ ունենալ հատուկ խոսքով, որը նվիրված է մոտակա ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ ընտրություններին Թեհրանի համալսարանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---