Վաշինգտոնը Թեհրանի հետ երկխոսության կարիք ունի

PanARMENIAN.Net - Այսօր Վաշինգտոնն ավելի շատ է հետաքրքրված Թեհրանի հետ երկխոսության հարցում, քան ինքը Իրանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է «Նորավանք» Հիմնադրամի տնօրենի տեղակալ, իրանագետ Սեւակ Սարուխանյանը: «ԱՄՆ-ն, որ բաց չէր թողնում Իրանում ժողովրդավարության դրությունը քննադատելու հարմար առիթը, այսօր, երբ խոշոր քաղաքներում տեղի են ունենում զանգվածային ընդհարումներ եւ կան զոհեր, հանդես է գալիս բավական հանգիստ հայտարարություններով»,- ընդգծել է փորձագետը:



Նրա խոսքով, ամերիկյան վարչակազմի նման արձագանքը կարելի է բացատրել նրանով, որ Վաշինգտոնը հասկանում է` առանց Իրանի հետ երկխոսության նա չի լուծի իր համար կարեւոր մի շարք խնդիրներ Աֆղանստանում եւ Իրաքում: «Իրանի պարտիզանական ուժերն ակտիվորեն զարգացնում են իրենց գործունեությունը Իրաքում: Դա անհանգստացնում է ԱՄՆ-ին, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկյան ուժերը պետք է լքեն Իրաքը 2010թ. օգոստոսին»,- նկատել է Սարուխանյանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---