Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար![]() 9 հունվարի 2026 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտնել է, որ հունվարի 9-ի վաղ առավոտից «Վերին Լարս» անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։ ժամանակավորապես դադարեցվել է նաև բեռնատարների երթևեկությունը Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկով։ «Արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների շարժը Ախալցխա-Նինոծմինդա միջազգային նշանակության ճանապարհով»,– ասված է հաղորդագրությունում։ Հունվարի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |