Վերականգնվել է Վրաստանից Հայաստան բեռնատարների երթևեկությունը

Վերականգնվել է Վրաստանից Հայաստան բեռնատարների երթևեկությունը

PanARMENIAN.Net - Վրաստանում վերականգնվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկը տանող ավտոճանապարհին: Այդ մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը, գրում է Sputnik Արմենիան:

Ավելի վաղ վատ եղանակային պայմանների պատճառով վրացական կողմն արգելել էր կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը միջազգային նշանակության Ախալցխա - Նինոծմինդա ճանապարհահատվածում:

Ներկա պահին երթևեկությունը թույլատրված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հունվարի 9-ի վաղ առավոտից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ էր նաև «Վերին Լարս» անցակետը, որը բոլոր միջոցների համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---