Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը փակ է ուժեղ բքի պատճառով![]() 19 հունվարի 2026 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը: Հունվարի 19-ի ժամը 09:55-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը (բուք) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Ջերմուկ և Սիսիան քաղաքներ, Նոյեմբերյան-Ջուջևան և Նորավան-Կապան ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանների Երասխ-Զանգակատուն հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ալավերդի ճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Ստեփանավանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Մ-4 ավտոճանապարհից Հաղարծին և Պարզ լիճ հատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կոտայքի մարզի, Ապարանի, Արագածի (բուք է), Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից), Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի և Լոռու մարզերում, Եղվարդի, Աբովյանի, Բաղրամյանի, Արթիկի և Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |