
ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հրապարակել է նախազգուշացում՝ հորդորելով չփոխանցել գումարներն այլ հաշվեհամարների:
«Հարգելի քաղաքացիներ, իրավապահ մարմինների անունից կատարվող հեռախոսազանգերով մի փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարներին։
Զանգահարեք ոստիկանություն, ճշտեք տեղեկատվությունը և ի վերջո հարցրեք ինքներդ Ձեզ՝ ինչո՞ւ պետք է իմ գումարը, հեռախոսով անծանոթ անձի պահանջով, ուղարկեմ այլ հաշվեհամարի»,- ասվում է հաղորդագրությունում: