Ջերմուկ–Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, Լարսը բաց է

Ջերմուկ–Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների  համար, Լարսը բաց է

PanARMENIAN.Net - Հունվարի 22-ի՝ ժամը 8:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, հայտնում է Փրկարար ծառայությունը:

Մեղրու լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը, Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ ենկցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Նոյեմբերյանից-Ոսկեպար ճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Շիրակի, Լոռու, Տավուշի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Շինուհայր-Հարժիս և Շինուհայր-Տաթև ճանապարհներին բուք է։

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---