Աշտարակի ճանապարհներին մառախուղ է․ Լարսը փակ է

Աշտարակի ճանապարհներին մառախուղ է․ Լարսը փակ է

PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Աշտարակի տարածաշրջանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կիրառմամբ։

Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, հայտնել է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---