Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 6-9 աստիճանով![]() 13 փետրվարի 2026 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Լեռնային առանձին շրջաններում կդիտվի նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության տարածքում փետրվարի 14-ին, 15-ի և 18-ի գիշերը առանձին հատվածներում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին՝ 18-22մ/վ, 15-18-ին՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-18-ն ամբողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։ Երևանում փետրվարի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ին սպասվում են տեղումներ․ գիշերը` անձրևի և ձնախառն անձրևի, ցերեկը՝ անձրևի տեսքով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |