Սուրենյան. Շարունակում ենք տաքանալ![]() 16 փետրվարի 2026 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան տեսանյութում ասել է, որ «շարունակում ենք տաքանալ»: «Ըստ Հայհիդրոմետի կանխատեսումների՝ հորիզոնում ցուրտ օդային հոսանքների ներթափանցում ոչ միայն չի նկատվում, այլև փետրվարի 16-17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 3-5 աստիճանով»։ Հանրապետության տարածքում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի երեկոյան, 19- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, փետրվարի 16-ի ցերեկը, 17-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև: Մայրաքաղաքում փետրվարի 17-ի ցերեկային ժամերին սպասվում է +15 աստիճան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |