Հայաստանն ու ՄԱԷ-ն ձգտում են խորացնել եւ ամրապնդել երկկողմ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԷ) ձգտում են խորացնել եւ ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Այդ մասին հունիսի 21-ին Երեւանում ՄԱԷ-ի արտգործնախարար Աբդալլահ բին Զաեդ ալ-Նահայանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հարաբերությունները Հայաստանի ու ՄԱԷ-ի միջեւ ակտիվորեն զարգանում են առեւտրատնտեսական ոլորտում: Մեր բանակցությունների ընթացքում մենք ցանկություն ենք հայտնել, որպեսզի այդ հարաբերությունները զարգացման նոր փուլ արձանագրեն»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:



Իր հերթին ՄԱԷ-ի արտգործնախարարը նշել է Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի ոլորտում մեր ներուժի առկայությունը: «Մենք ուրախ ենք, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է օտարերկրյա ներդրումներն երկրի տնտեսության մեջ, սակայն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ներդրումների ծավալների ավելացման ուղղությամբ»,-ասել է Աբդալլահ բին Զաեդ ալ-Նահայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---