Հաղորդակցությունները մեծապես կարեւորվում են տարաձայնությունների հարթման տեսակետից

PanARMENIAN.Net - Հայաստանում բացվել է «Հայաստանը հաղորդակցությունների խաչմերուկում» միջազգային խորհրդաժողովը, որի աշխատանքին մասնակցել են փորձագետներ եւ քաղաքական գործիչներ Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանից: Իրանի պատվիրակությունը չի մասնակցում խորհրդաժողովի աշխատանքներին ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով:



«Հաղորդակցությունները կարեւոր դեր են կատարում մեր բարդ տարածաշրջանում, սակայն միեւնույն ժամանակ այն գրավիչ է ներդրումների եւ համագործակցության համար»,-բացմանն ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, գլխավոր առաջնայնությունը էներգետիկ ծրագրերի իրականացումն է: «Ներկայումս փորձեր են արվում թույլ չտալու համար Հայաստանի մասնակցությունն այդ նախագծերին, սակայն նույնիսկ մեկուսացման պայմաններում Հայաստանն ի վիճակի է էլեկտրաէներգիա արտահանել հարեւան երկրներ: Այդ ամենը հնարավոր է Ռուսաստանի հետ համագործակցության եւ Իրանի հետ ծրագրերի իրականացման շնորհիվ»,-ասել է Քոչարյանը:



Շ.Քոչարյանը նշել է նաեւ, որ հաղորդակցությունները կարեւոր դեր են կատարում տարաձայնությունների հարթման գործում, սակայն մյուս կողմից կարող են հրահրել դրանք:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---