Հայաստանի Կենտրոնական բանկը թողարկել է «Կույս» ոսկե հուշադրամը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է «Կույս» ոսկե հուշադրամը, հաղորդում է Կեենտրոնական բանկի մամլո ծառայությունը: Ծրագրի մեջ ընդգրկված են Կենդանակերպի 12 նշանները:



Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Եզրաշուրթի մոտ վերեւում հայերեն, իսկ ներքեւում անգլերեն շրջանագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:



Հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրաԿույսիպատկերն է: Պատկերից ներքեւ աջում կույս կենդանակերպի նշանի խորհրդանիշն է: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի եւ եզրաշուրթի միջ- վերեւում լատիներեն, իսկ ներքեւում ռուսերեն նշված է համաստեղության անվանումը համապատասխանաբար` «VIRGO» («Կույս»):



Համաձայն հաղորդագրության, թողարկվել է 10 հազար ոսկե հուշադրամ, որոնց անվանական արժեքը 10 հազար է: Հուշադրամը պատրաստված է 900 հարգի ոսկուց, 22 մմ տրամագծով, 8.6 գր քաշով:



Հուշադրամի եզրագծերը ձեւավորել է դիզայներ Ուրսուլա Վալեժակը: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---