Արմեն Գյուլբուդաղյանց. Անկեղծ ասած մենք ընդհանրապես ծանոթ չենք մեր հակառակորդի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ թիմի «Բանանց» ՖԱ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վերլուծել է Եվրոպայի լիգայի որակավորման ռաունդի վիճակահանության արդյունքները, ըստ որի նրա սաները հանդիպելու են Բոսնիայի «Շիրոկի բրիեգ» թիմի հետ:



«Անկեղծ ասած, մենք ընդհանրապես ծանոթ չենք մեր հակառակարդի հետ: Իհարկե, Հայաստանի հավաքականը հանդիպել է բոսնիացիների հետ (1:4), բայց դա բոլորովին այլ մակարդակ է: Մենք կփորձենք ուսումնասիրել մրցակցին, որպեսզի ամեն ինչ իմանանք նրա մասին: Մենք պետք է տրամադրվենք միայն հաղթանակի: Հուսով եմ, որ այդ խաղերից առաջ կուժեղացնենք մեր թիմը եւ հիմք կստեղծենք լավ հանդես գալու համար»,- հաղորդում է Գյուբուդաղյանցի խոսքերը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---