«Կլինիկական մահ» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 1 տարեկան երեխայի դեպքով ձերբակալված կա![]() 16 մարտի 2026 - 17:25 AMT PanARMENIAN.Net - «Կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխան վերակենդանացման բաժանմունքում է` բժիշկների հսկողության տակ։ Այս մասին հայտնել են ԲԿ-ից, տեղեկացնում է Aysor.am-ը: Երեխայի սպանության փորձի համար մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Factor.am-ը: Քննչական կոմիտեից հայտնել են, որ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ լրտավամիջոցների երեխային ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է խորթ մայրը: Երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Արարատի մարզից: Այդ մասին հայտնել էր Shamshyan.com-ը: «Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը»,-ասվում էր հրապարակման մեջ: Նշվում էր, որ բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |