Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է![]() 21 մարտի 2026 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1․2 տարեկան երեխան, որը մի քանի օր առաջ էր հոսպիտալացվել և ծանր վիճակում էր, մահացել է։ Այդ մասին հայտնել են «Արաբկիր» բժշկական կենտրոնից, տեղեկացնում է Արմենպրեսը: «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ մեկ տարեկան երկու ամսական փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ ընդունվել էր «Արաբկիր» բժշկական համալիր։ Բժիշկներին այդ պահին հաջողվել էր վերականգնել երեխայի կենսական ֆունկցիաները։ Վերջին օրերին նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում`ծանր վիճակում, և բժիշկները շարունակում էին պայքարել նրա կյանքի համար։ Ցավոք, մարտի 21-ին արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը»,-ասվում է հաղորդագրության տեքստում։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 19-ին հայտնել էր, որ դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված է քրեական վարույթ։ Կալանավորվել է երեխայի խորթ մայրը: Մարտի 16-ին կեսգիշ անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |