Երեւանում տեղի կունենա ֆրանսերեն դասավանդողների 7-րդ ամենամյա սեմինարը22 հունիսի 2009 - 22:40 AMT PanARMENIAN.Net - Հայկական Ալիանս Ֆրանսեզը եւ Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության համագործակցությամբ կազմակերպում են ֆրանսերեն դասավանդողների 7-րդ ամենամյա սեմինարը, որի թեման է «Բառապաշարի մատուցումը. դերախաղից մինչեւ բառապաշարի հարստացում»:Սեմինարը տեղի կունենա Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի շենքում ս.թ. հունիսի 23-ից 26-ը: Կմասնակցեն Երեւանի եւ Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների, ԲՈւՀ-երի եւ այլ ուսումնական հաստատությունների մոտ 200 ուսուցիչներ եւ դասախոսներ: Սեմինարի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 23-ին ժ. 11.00-ին, որին ներկա կլինեն Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ եւ այլ բարձրաստիճան հյուրեր: Սեմինարը կվարեն ՌԵՆ 2 համալսարանում ֆրանսերենը որպես օտար լեզու դասավանդող դասախոս տիկին Ֆրեդերիկ Պոգամը, Ռոմանական բանահյուսության դոկտոր, Բելգիայի Ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի նախագահ, Ֆրանսերեն դասավանդողների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, գրող պարոն Ժակ Լըֆեվրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆրանսերեն լեզվի գծով համագործակցության կցորդ տիկին Կարին Բեքը, ԱՄՆ-ի Աբերդին քաղաքի Հյուսիսային պետական համալսարանի Ժամանակակից լեզուների դեպարտամենտի տնօրեն Քեյսի Բլեյքը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |