Ավտովթարից զոհվել են «Որոգայթ» սերիալի երկու դերասաններ

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին, ժամը 23.50-ին ավտովթարի հետեւանքով զոհվել են «Որոգայթ» սերիալի (Շանթ հեռուստատեսություն) երկու դերասաններ Արամ Միսկարյանը (Գարիկ) եւ Գեղամ Ղանդիլյանը (Գոքոր): Գեղամ Ղանդիլյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին Արմավիր-Էջմիածին մայրուղու 15-րդ կմ-ում:



Ինչպես ասվում է Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1973 թ. ծնված Արամ Միսկարյանը եւ Գեղամ Ղանդիլյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղեւոր Էդգար Տեր-Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:



Կատարվում է նախաքննություն:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---