Քաղաքապետարան. Վարորդները միջոցներ են ձեռնարկելու ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու համար![]() 7 ապրիլի 2026 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ վարորդները միջոցներ են ձեռնարկելու ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու համար: Քաղաքապետարանը նաև կոչ է արել մայրաքաղաքի հանրային տրանսպորտից օգտվելիս կատարել ուղեվարձի պարտադիր վճարումը։ «Տեղեկացնում ենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդները ևս ներգրավված են վճարային կարգապահության ապահովման գործընթացում և իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկելու են համապատասխան միջոցներ՝ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ տրանսպորտում կլինեն հսկիչներ, որոնք կհետևեն ուղեվարձի պատշաճ գանձմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |