Նախագիծ․ Առաջարկվում է սահմանել ծնողական ժամի իրավունք մինչև 12 տարեկան երեխաներ ունեցող աշխատողների համար![]() 7 ապրիլի 2026 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Առաջարկվում է սահմանել ծնողական ժամի իրավունք մինչև 12 տարեկան երեխաներ ունեցող աշխատողների համար, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառումը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների նախագիծը: Նշվում է, որ նախաձեռնությունը միտված է ապահովելու աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղում, «Նախագծով նախատեսվում է՝ Սահմանել, որ խնամքին մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը) իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից՝ երեխային նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն ուղեկցելու կամ հաստատությունից վերցնելու նպատակով։ ա) մինչև երկու երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 30 րոպե․ բ) երեք և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 1 ժամ․ օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը՝ աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։ Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում»,- ասված է հաղորդագրությունում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |