Իրանական այաթոլլաներն արտասահման են փոխանցում փողերը

PanARMENIAN.Net - Իրանական այաթոլլաները փողերը փոխանցում են արտասահման: Վերջին մի քանի օրում փոխանցումների թիվը կտրուկ աճել է: Պահպանողական պետության առաջնորդները վախենում են, որ Իրանում կսկսվի անկայունության շրջան: Այդ մասին գրում է իտալական La Stampa թերթը:



Խոսքը գումարների մասին է, որոնք չեն գերազանցում 10 մլն դոլարը: Բանկային գործառույթներն իրականացնում են Իրանի առաջատար բանկերը` Melli, Melat, Sepah e Saderat, փողերը փոխանցվում են ինչպես իրանական ֆինանսական ինստիտուտներ, այնպես էլ Թուրքիա, Մալազիա, Պակիստան, Դուբայ (ԱՄԷ), Ալժիր եւ Ինդոնեզիա:



Հոգեւորականության ներկայացուցիչներն արտասահման են ուղորդում տարբեր հիմնադրամների փողերը. Պատերազմի հաշմանդամների եւ բռնադատվածների հիմնադրամ, Իմամ Հոմեյնիի հիմնադրամ եւ 15 Khordad հիմնադրամ: Իրանից իրականցվող փոխանցումներին հետեւում են հետախուզական ծառայությունները, քանի որ այդ երկրի փողերը կարող են ուղորդվել արգելված զինատեսակների գնմանը:



Washington Institute-ի իրանական հարցերով փորձագետ Պատրիկ Կլաուսոնի կարծիքով, Իրանից կատարվող դրամական փոխանցումները հաստատում են, որ երկրում հաշվեհարդար է տեղի ունենում: Իսլամական հեղափոխության կողմնակիցները վախենում են իսլամական հեղափոխության պահակազորի ուժային գործողություններից, Իրաքի պատերազմի վետերաններից, այաթոլլա Համանեի Իրանի այժմյան բարձրագույն ղեկավարության կողմնակիցներից: Իսլամական հեղափոխության պահակազորը միությունների ցանցեր է ղեկավարում, որոնք մրցակցում են հիմնադրամների հետ, եւ կիսում են Համենեի դժգոհությունն ինքնուրույն կառույցների առիթով, որոնք ստեղծվել են Հոմեյնիի կողմից հոգեւորականության անկախությունն ապահովելու համար: Կլաուսոնի խոսքերով, փողերի փոխանցումն արտասահման կապված է նախկին նախագահ Ռաֆսանջանի դստեր ձերբակալության եւ նոր ձերբակալությունների վտանգի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---