Երևանում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք և թմրանյութեր, 4 անձ ձերբակալվել է![]() 11 ապրիլի 2026 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Երևանում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութեր, 4 անձ ձերբակալվել է, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի չորս հասցեներում։ Նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |