Թուրքիան շահարկում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հայ-թուրքական հարաբերություններում

PanARMENIAN.Net - Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականությունը տարբերվում է նախորդից հայ-թուրքական բանակցությունները հրապարակային դարձնելու որոշմամբ, գտնում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Այդ մասին նա ասել է, ելույթ ունենալով Նյու-Յորքի Ֆորդհեմի անվան իրավաբանական դպրոցում: Նախկին նախարարի կարծիքով, թուրքական կողմը, օգտվելով այն բանից, որ հայկական կողմն արդեն հրապարակայնորեն հայտարարել է, որ հայ-թուրքական բանակցություններում առաջընթաց կա, սկսել է ղարաբաղյան խնդիրը միջազգային հանրությանը որպես հայ-թուրքական հարաբերությունների միակ խոչնդոտ ներկայացնել:



«Այս իրավիճակում միջազգային հանրությունը հնարավոր երկու ուղղություններից մեկը կընտրի. կամ կընդունի, որ Թուրքիան Հայաստանին, Միացյալ Նահանգներին եւ Եվրոպային մոլորեցրել է եւ պատասխանատու է այսօր ձեւավորված ավելի խորն անվստահության մթնոլորտի եւ փակ սահմանի համար, կամ միջազգային հանրությունը կմեծացնի ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը ասում են, որ միայն այս հարցում առաջընթացի դեպքում է հնարավոր որոշակի դրական առաջխաղացում հայ-թուրքական հարաբերություններում»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---