Երևանի կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային նորմերը![]() 30 ապրիլի 2026 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևան քաղաքում մթնոլորտային օդի որակի ցուցանիշներն ապրիլի 21-27-ը ընկած ժամանակահատվածում։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, Նոր Նորքում՝ ապրիլի 24-ին, Արաբկիրում` ապրիլի 27-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի մակարդակը նույնպես որոշ հատվածներում անցել է թույլատրելի շեմը․ Նոր Նորքում այն գերազանցել է սահմանված նորմը ամբողջ շաբաթվա ընթացքում, Կենտրոնում՝ ապրիլի 22-23-ը և 26-27-ը, Արաբկիրում՝ ապրիլի 22-ին, մինչդեռ Շենգավիթում չի արձանագրվել նման գերազանցում։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը դիտարկվող ամբողջ ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |