ՔԿՀ այցելած փաստաբանի նոթբուքից 7 բջջային հեռախոս է հայտնաբերվել![]() 30 ապրիլի 2026 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Արմավիր քրեակատարողական հիմնարկում զննության ընթացքում բացահայտվել է փաստաբանի կողմից արգելված իրերի տեղափոխման դեպք։ Ապրիլի 29-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձին այցելած փաստաբան Նելլի Մինասյանի նոթբուքը, որը կասկած է հարուցել և ստուգվել է նաև ռենտգեն սարքի միջոցով։ Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ առկա են համակարգչի բաղադրիչ չհանդիսացող առարկաներ։ Նոթբուքի քանդման արդյունքում դրա միջից հայտնաբերվել են 7 բջջային հեռախոս։ Փաստաբանը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության՝ 500,000 ՀՀ դրամի չափով տուգանքի։ Նա նախկինում՝ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին, արդեն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր փոխանցելու համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |