Կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում![]() 5 մայիսի 2026 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ի երեկոյից սկսած և առաջիկա օրերին հանրապետության մի շարք գետերի ավազաններում՝ Արփա, Եղեգիս, Հրազդան, Մարմարիկ և Վեդի, սպասվել է ջրի մակարդակի զգալի բարձրացում՝ ամպրոպային տեղումների ազդեցությամբ, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Հնարավոր են վտանգավոր իրավիճակներ, այդ թվում՝ ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես Արենի-Եղեգնաձոր-Վայք, Հրազդան, Հանքավան, Աղավնաձոր և Ուրցաձոր հատվածներում։ ՆԳ նախարարի հանձնարարությամբ իրականացվել են իրազեկման միջոցառումներ, պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել գործընկեր կառույցների հետ, իսկ փրկարարական ուժերը անցել են արտակարգ ծառայության ռեժիմի։ Քաղաքացիներին ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է խուսափել գետերին հարակից տարածքներում գտնվելուց և վտանգի դեպքում անմիջապես զանգահարել 112։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |