Կրակոցներ՝ Շենգավիթում․ Մեկ մարդ մահացել է![]() 5 մայիսի 2026 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։ ՆԳՆ ոստիկանությունից փոխանցել են, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ, տեղեկացնում է Factor.am-ը: ՔԿ մամուլի խոսանակ Կիմա Ավդալյանն էլ տեղեկացրել է, որ դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մաս)։ Նա նշել է, որ կատարվում է նախաքննություն։ Ըստ կայքի՝ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանանման հետքեր, ծխախոտ և այլ իրեր։ Դեպքի վայրում գտնվող անձինք նշել են, որ մահացածը մոտ 40 տարեկան է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |