Կաթողիկոսը հորդորել է հոգևորականներին արիությամբ դիմակայել փորձություններին![]() 5 մայիսի 2026 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է Սուրբ Խաչի երևման տոնին քահանայական կոչման արժանացած յոթ նորաօծ քահանաներին՝ Մայր Աթոռի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են նորաօծ հոգևորականները, և նրանց համար հայցվել է Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը։ Կաթողիկոսը պատգամել է հոգևորականներին արիությամբ դիմակայել փորձություններին Նա անդրադարձել է քահանայական առաքելությանը՝ կարևորելով նվիրված և պատասխանատու ծառայությունը՝ ի նպաստ եկեղեցական կյանքի զորացման և ազգային առաջընթացի։ Վեհափառ Հայրապետը հորդորել է երիտասարդ հոգևորականներին լինել հետևողական և ամուր կամքի տեր, հոգևոր ուժով հաղթահարել բոլոր դժվարությունները և իրենց օրինակով ծառայել հավատացյալներին։ Նրա խոսքով՝ քահանաները պետք է առաջնորդվեն սիրո, զոհողության և հանձնառության սկզբունքներով՝ ամրապնդելով համայնքային կյանքը և պահպանելով Եկեղեցու հեղինակությունը։ Հանդիպման ավարտին Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է քահանաներին և նրանց նվիրել «Մաշտոց» ծիսարաններ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |