Ռոքսանա Սաբերին կոչ է անում Իրանին ազատ արձակել Սիլվա Հարությունյանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ լրագրող Ռոքսանա Սաբերին կոչ է արել իրանական իշխանություններին ազատ արձակել Թեհրանում մեկ տարի առաջ ձերբակալված IREX հասարակական կազմակերպության աշխատակցուհի Սիլվա Հարությունյանին: Ինչպես հայտարարել է Սաբերին Փարիզում մամլո ասուլիսի ժամանակ, Իրանի իշխանություններն անօրինական կերպով Հարությունյանին կալանքի տակ են պահում: «Ես գիտեմ, որ Սիլվան մեղավոր չէ, ես տեսել եմ դատարանի եզրակացությունը եւ «մեղադրական փաստաթղթերը»,- Փարիզում հայտարարել է Իրանում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպության ղեկավար Խադի Հաեմին:



Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ֆրանսիացի լրագրող ժան Էքյանը, Սիլվա Հարությունյանի պաշտպանության մամլո ասուլիսը կայացել է Փարիզում նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---