ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ապօրինի առցանց խաղատների գործունեությունը սահմանափակող նախագծին![]() 19 մայիսի 2026 - 18:51 AMT PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծին՝ կից օրենսդրական փաթեթով։ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ նախաձեռնության ընդունումը միտված է առցանց միջավայրում ապօրինի խաղատների գործունեության սահմանափակմանը, կարգավորման բացերի վերացմանը և խաղային ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը: Այս նպատակով առաջարկվում է մի շարք կարգավորումներ ամրագրել ոլորտային օրենքներում: Փաթեթը նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |