Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ![]() 23 մայիսի 2026 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` մայիսի 23-27-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևանում նույնպես մայիսի 23-27-ն ժամանակ առ ժամանակ կանխատեսվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կհասնի 17-20 մ/վ արագության։ Մայրաքաղաքում մայիսի 23-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +21...+23 աստիճանի, իսկ երեկոյան ժամերին կարձանագրվի +16...+18 աստիճան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |