Հայաստանը եւ Լյուքսեմբուրգն ամրապնդում են երկկողմանի հարաբերությունները տնտեսության ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարությունների միջեւ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիա, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:



Հայկական կողմից կոնվենցիան ստորագրել է Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, լյուքսեմբուրգյան կողմից` ֆինանսների նախարար Լյուք Ֆրիդենը: Փաստաթուղթը միտված է առավել ամրապնդելու երկու երկրների համագործակցությունը տնտեսական ոլորտում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---