Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-6 աստիճանով կտաքանա![]() 15 հունիսի 2026 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունիսի 15-ի ցերեկը, 16-17-ին առավելապես կեսօրից հետո, 18-20-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ի ցերեկն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 16-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում հունիսի 15-ին կեսօրից հետո սպասվում է, 16-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 15-ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +25...+27 աստիճան, իսկ երեկոյան՝ +20...+22 աստիճան։ Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար, հՀատկապես հունիսի 15–22-ը Հարավային և Արևմտյան Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 6–10°C-ով, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Իսկ մեր տարածաշրջանի համար հունիսի երկրորդ կեսին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում բացասական շեղումով։ Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)»,-գրել է նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |