Լարս տանող ճանապարհը մի քանի ժամով փակվել է բեռնատարների համար![]() 23 հունիսի 2026 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում դեպի Լարս տանող ճանապարհի մի հատվածը մի քանի ժամով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։ «Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 93-102 կմ հատվածում երթևեկությունը դադարեցված է մինչև ժամը 18:00-ն»,–նշված է հաղորդագրության մեջ, հայտնում է Sputnik Արմենիան: Սահմանափակման պատճառը վերանորոգման աշխատանքներն են։ Վրաստանում հունիսից մեկնարկել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու վնասված հատվածի վերականգնումը։ Ճանապարհի այդ հատվածը վնասվել է խիստ ձմեռային պայմանների հետևանքով։ Որոշ տեղամասերում ճանապարհածածկը ձևափոխվել է, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է վտանգավոր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |