ԱՆ. Աճել են թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերը![]() 26 հունիսի 2026 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Վերջին հինգ տարում Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ։ Խոսքը վերաբերում է ինչպես թմրանյութի գործածմանը՝ առանց կախվածության համախտանիշի, այնպես էլ արդեն ձևավորված կախվածությամբ դեպքերին, հայտնում է առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ խնդիրն առավել մտահոգիչ է հատկապես անչափահասների պարագայում, քանի որ նրանց կենտրոնական նյարդային համակարգն ու մյուս օրգան-համակարգերը դեռևս ամբողջությամբ չեն ձևավորվել, և նույնիսկ մեկանգամյա օգտագործումը կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։ Ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն ծնողներն ու ուսուցիչները՝
Այս փոփոխություններին անհրաժեշտ է լինել շատ ուշադիր և ժամանակին դիմել մասնագետի։ Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է. «Թմրամիջոցների համաշխարհային հիմնախնդիր. պահպանվող խնդիրներ, նոր մարտահրավերներ, նորարարական արձագանքներ»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |