ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՐԱՎԿՈՐԵԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼՈՒՐՋ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս հարավկորեական ընկերությունների ներկայությունը Հայաստանում ավելի ակտիվ կդառա, եւ արդեն բանակցություններ են վարվում Հայաստանի եւ Կորեայի միջեւ ավելի լուրջ առեւտրական համագործակցության վերաբերյալ: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին տված հարցազրույցում հայտնել է «Սամսունգ» ընկերության ներկայացուցիչ Կիմ Յանգ ԴԷն: Նրա խոսքերով` Անցյալ տարի «Սամսունգ» ընկերությունը շահել է Հայաստանի հարավային լեռնահանքային հանքավայրերից մոլիբդենի եւ պղնձի խտահանքի ոչ մեծ քանակության ձեռքբերման մրցույթում: «Սամսունգ» ընկերությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հանրապետության լեռնահանքային ձեռնարկությունների նկատմամբ: Սակայն, Կիմ Յանգ Դէնի խոսքերով, կորեական ընկերության կողմից Հայաստանի մոլիբդենային կոմբինատներից մեկի ձեռքբերման վերաբերյալ բանակցությունները նախնական բնույթ են կրում: Խոսելով հայ-կորեական առեւտրական հարաբերությունների ապագա զարգացման մասին, Կիմ Յանգ Դէն նշել է, որ Կորեայի կառավարությունը առաջարկել է ընկերությանը Հայաստանում զբաղվել ինտերնետ-բիզնեսով: Նշենք, որ ՀՀ մաքսային կոմիտեի տվյալներով, 2001 թվականին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 332 հազար դոլար: Ողջ ծավալը հարավկորեական ապրանքների առաքումն է կազմում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---