Երևանի մուտքերի մոտ կլինեն մեծ ավտոկայանատեղիներ, որ մարդիկ թողնեն մեքենան ու նստեն տրանսպորտ![]() 29 հունիսի 2026 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Երևանի մուտքերի մոտ նախատեսվում է առանձնացնել այն կետերը, որտեղ լինելու են մեծ ավտոկայանատեղիներ, որտեղ մարդիկ թողնելու են իրենց անձնական մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավորական խորհրդակցության ժամանակ: Ավինյանի փոխանցմամբ՝ քաղաքացիները հաճախ դժգոհում են, որ որոշ փողոցներում ավտոբուսների համար առանձնացված գծերի պատճառով անձնական ավտոմեքենաներով երթևեկելը դարձել է ավելի դժվար։ Սակայն, ըստ նրա, այդ հարցն ունի բնական բացատրություն, քանի որ Երևանի փողոցներն ընդլայնելու հնարավորություն չկա, հայտնում է Aysor.am-ը: «Երևան քաղաքի՝ մանավանդ Փոքր կենտրոնի փողոցներն ավելի լայնանալու տեղ չունեն, և եթե մենք ամիս առ ամիս ուղևորահոսքի մեջ ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում, առաջին ու միակ բանը, որ մենք պետք է անենք, հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում առանձնացված գծեր տալն է, որպեսզի հանրային տրանսպորտով ուղղությունները դառնան էլ ավելի արագ ու հարմար»,-շեշտել է քաղաքապետը։ Նա հավելել է, որ այլ լուծում Երևան քաղաքում հնարավոր չէ, միակ լուծումը հանրային տրանսպորտի ավելի լավ աշխատելն է ու մարդատար մեքենաների՝ գերծանրաբեռնված տեղեր քիչ մտնելը: Ավելի վաղ Ավինյանն ասել էր, որ ռազմավարությունն այն է, որ Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցում կատարվի էլեկտրական հանրային տրանսպորտի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |