Superjet 100 ինքնաթիռը փորձարկում կանցնի Հայաստանի լեռնային ու ջերմաստիճանային պայմաններում

PanARMENIAN.Net - Լե Բուրժե-ի 48-րդ միջազգային ավիասալոնում ցուցադրված իսկապես նոր միակ ինքնաթիռը Ռուսաստանի արտադրության Superjet 100 տարածաշրջանային ինքնաթիռն էր, որ ստեղծվել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությոնում, հաղորդում է aviaport.ru-ն:



Superjet 100-ը միակ նոր ինքնաթիռն էր սալոնում, այն հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, ինչն, անշուշտ կնպաստի հետագա պատվերների ստացմանը:



«Իքնաթիռը գերազանց է ստացվել: Ցուցադրությունը Լե Բուրժեում դա հաստատեց: Այժմ մեզ համար հեշտ կլինի աշխատել պատվիրատուների հետ,-ասել է SuperJet international-ի գլխավոր տնօրեն Ալեսսանդրո Ֆրանցոնին: Վիկտոր Սուբբոտինի թիմի հետ («Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ նախագահ) աշխատելը դժվար էր, բայց շատ հետաքրքիր»:



Առաջին թիվ 95001 եւ երկրորդ թիվ 95002 թռիչքային ինքնաթիռները հիմնականում նախատեսված են թռիչքատեխնիկական ու թռիչքա-վայրէջքային բնութագրերի, կայունության ու կառավարման, ամրության գնահատման համար: Հենց այդ մեքենաներն են օգտագործվում ամենավտանգավոր փորձարկումների համար, որոնք կապված են մեծ անկյունների ու անկման հետ: Երրորդ եւ չորրորդ մեքենաներում կմշակվի ռադիոէլեկտրոնային ապահովվածությունը, ուղեւորների սալոնի հագեցումը սարքավորումներով: Ընդհանուր առմամբ, վավերականացման փորձարկումների շրջանակներում հարկ կլինի կատարել շուրջ 600 թռիչք:

Թիվ 95001 եւ երկրորդ թիվ 95002 ինքնաթիռներն ցամաքային փորձարկումներ են անցնում, այդ թվում նաեւ ռեսուրսային: Superjet 100 ինքնաթիռը փորձարկում կանցնի Հայաստանի բարձր լեռնային ու բարձր ջերմաստիճանային պայմաններում, այնուհետեւ կանցկացվեն փորձարկումներ ցածր ջերմաստիճանի պայմաններում: 2009թ. հոկտեմբեր-նոյեմբերին Superjet 100-ը փորձարկումներ կանցնի Իտալիայում:



Վաճառքի համար պատրաստված Sukhoi Superjet-100 ինքնաթիռը կվաճառվի «Արմավիա» ընկերությանը: Այն որոշումը, թե ով է դառնալու Sukhoi Superjet-100-ի առաջին սեփականատերը, կայացվել է ելնելով պատվերի առանձնահատկությունից` որքան պարզ լինի պատվիրատուի նշված կոնֆիգուրացիան, այդքան դյուրին կլինի պատրաստել առաջին ինքնաթիռը: Sukhoi Superjet-100-ի գինն ըստ գնացուցակի շուրջ 28 մլն դոլար է, սակայն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատվերի արժեքն առանձին է քննարկվում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---