Հայտագրված առաջին դասարանցիների ծնողները մինչև սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոց

Հայտագրված առաջին դասարանցիների ծնողները մինչև սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոց

PanARMENIAN.Net - Այն ծնողները, որոնք իրենց երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ ուսումնական հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Դիմումը ներկայացնելու և պայմանագիրը կնքելու համար նախատեսված է երկու տարբերակ՝ էլեկտրոնային և թղթային։

Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում նույնականացվել է ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է ինչպես դիմումը, այնպես էլ պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային եղանակով։

Եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի նույնականացվել ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը դպրոց ներկայացնել թղթային տարբերակով և պայմանագիրը ստորագրել առձեռն։

Նախարարությունն ընդգծել է, որ էլեկտրոնային ստորագրության բացակայությունը որևէ կերպ չի խոչընդոտում երեխայի դպրոց ընդունվելու գործընթացին։

2026 թվականի սեպտեմբերի 5-ից հետո ինքնաշխատ եղանակով կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները մինչև այդ ժամկետը դիմում չեն ներկայացրել։

Այդ պատճառով ծնողներին կոչ է արվել անհրաժեշտ դիմումները դպրոց ներկայացնել մինչև սեպտեմբերի 5-ը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---