ՎՏԲ խումբն օպտիմալացնում է իր ծախսերն աշխատակիցների քանակի կրճատման հաշվին

PanARMENIAN.Net - ՎՏԲ խմբում հազարավոր աշխատակիցներ են կրճատվել կամ տեղափոխվել այլ աշխատանքի ծախսերի օպտիմալացման շրջանակներում: Այդ մասին այսօր հաղորդել է վարչության անդամ, «Բանկ ՎՏԲ» ԲԲԸ-ի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Ցեխոմսկին` ելույթ ունենալով բանկի բաժնետերերի տարեկան ժողովում:



Նրա խոսքերով, ՎՏԲ խմբի «օպտիմալացման հիմնական ոլորտը» ՎՏԲ 24 բանկն է, որտեղ աշխատում են առավելագույն թվով աշխատակիցներ: Անձնակազմի կրճատումից բացի սառեցվել է նաեւ նոր աշխատակիցների ընդունումը «ՎՏԲ կապիտալ» խմբի ներդրումային բաժանմունքներում: Խումբը նաեւ վերանայում է իր քաղաքականությունը գրասենյակների վարձակալման մասով ծախսերի կրճատման ուղղությամբ:



Նշենք նաեւ, որ այսօր ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինը հաղորդել է, որ բանկը, հավանաբար, 2009 թիվը կփակի վնասով: «Վնասի բացակայությունն այս տարի քիչ հավանական է»,-ասել է նա: Ընդ որում Ա.Կոստինը դա բացատրել է մակրոտնտեսական իրավիճակի վատթարացմամբ տնտեսության իրական հատվածում եւ ֆինանսների ոլորտում:



ՎՏԲ ղեկավարը նշել է նաեւ, որ բանկն իր ստացած երկամուտի զգալի մասն ուղղում է պահուստենրի ստեղծմանը: Նա նշել է, որ 2008թ. պահուստային հիմնադրամ է փոխանցվել 2,5 մլրդ դոլար, ինչը 5 անգամ ավելի է, քան 2007թ.: «Մենք աշխատում ենք ընթացիկ ռեժիմով, սակայն, պահուստներ ստեղծելով, մենք այդ շահույթը փաստորեն չեզոքացնում ենք»,-ասել է Ա.Կոստինը:



ՎՏԲ բանկն գործում է Ռուսաստանում 1990թ. ի վեր: ՎՏԲ-ի գլխավոր բաժնետերը 77,5 տոկոս բաժնեմասով ՌԴ կառավարությունն է: 2007թ. մայիսին առաջին հրապարակային զետեղման ընթացքում ռուս եւ միջազգային ներդրողների շրջանում զետեղվել է ՎՏԲ-ի բաժնետոմսերի 22,5 տոկոսը: Արժեթղթերը շրջանառվում են Լոնդոնի ֆոնդային բորսայում: ՎՏԲ կապիտալի կանոնադրական չափը կազմում է 67,2 մլրդ ռուբլի: Այսօրվա դրությամբ ՎՏԲ-ն երկու դուստր բանկ ունի Ուկրաինայում` Վնեշտորգբանկ-Ուկրաինա եւ Վնեշտորգբանկ-Մրիա, որոնք կմիացվեն «ՎՏԲ-Ուկրաինա» ապրանքանիշի տակ, ինչպես նաեւ Հայաստանում եւ Վրաստանում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---