Ստեփանակերտը պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - Հետաքրքրությունն աշխարհում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների հանդեպ կհանգուցալուծվի միայն այն դպեքում, եթե փոխզիջման որոնմամբ զբաղվեն բոլոր ներգրավված կողմերը: Այդ մասին հայտարարել է «Գիտություն եւ քաղաքականություն» հիմնադրամի փորձագետ Ուվե Հալբախը: «Վրաստանում օգոստոսյան պատերազմից հետո շատերն ուշադրություն դարձրեցին նրան, որ Հարավային Կովկասում կա եւս մեկ սառեցված հակամարտություն, որը սկսվել էր դեռեւս մինչ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի դիմակայությունը Վրաստանի հետ: Հալբախն շեշտել է բանակցային գործընթացին մասնակցելու Ստեփանակերտի արդար ցանկությունը: Միեւնույն ժամանակ գերմանացի փորձագետն ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ գլխավոր ձեռքբերումն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը չվերաճեց նոր պատերազմի: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ ջանքերի շնորհիվ, այս տարածաշրջանն չանտեսվեց համաշխարհային քարտեզի վրա:



Ինչ վերաբերում է մանդատը ԵԱՀԿ ՄԽ-ից ՄԱԿ-ին փոխանցելուն, ապա Հալբախը նշել է, որ եթե բոլոր կողմերը համաձայնվեին դրան, դա իրոք գրթե իդեալական որոշում կլիներ: «Սակայն քիչ չեն այն սցենարները, որոնք կարելի էր իրականացնել, եթե դրանք ստանային հակամարտության բոլոր մասնակիցների հավանությունը: Հենց դրան էլ չի հաջողվում հասնել: Ցանկացած առաջարակը դիտարկելիս բանակցությունների գեթ մեկ մասնակիցը հայտարարում է իր անհամաձայնության մասին: Այնպես որ միջազգային կառավարում հնարավոր կլինի ներդնել միայն այն դեպքում, եթե բոլոր կողմերն իրոք համաձայնվեն նման որոշման հետ: Հակամարտությունը հսկայական խոչընդոտ է միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացման ճանապարհին, սկսած Բաքվից Թուրքիա երկաթուղու կառուցումից եւ վերջացրած խողովակաշարերով, որոնք կարեւոր են հենց Հարավային Կովկասի մատակարարման համար: Նման նախագծերը, որոնց կարող էին մասնակցել բոլոր երեք անդրկովկասյան հանրապետությունները, ներկայումս չեն կարող իրականացվել հենց ղարաբաղյան հակամարտության պատճառով: Հայաստանն ու Ադրբեջանը ներկա պայմաններում չեն ցանկանում զարգացնել երկկողմ համագործակցությունը»,-ասել է Հալբախը:



Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ արագ կարգավորել: «Սակայն որոշակի փոփոխություններ Վրաստանում տեղի ունեցած պատերազմից հետո այնուամենայնիվ տեղի ունեցան: Հատկապես ցանկանում եմ նշել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ նախանշվող մերձեցումը: Սա վերջին տարիների գլխավոր դիվանագիտական հաջողությունն է: Սակայն նույնիսկ մերձեցման այս ջանքերին է խոչընդոտում ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ պաշտոնական Բաքուն, որ սերտ կապերի մեջ է Անկարայի հետ, ակտիվորեն ընդդիմանում է սահմանի բացմանը, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել իր զորքերը Լեռնային Ղարաբաղից: Չէ որ Լեռնային Ղարաբաղը մինչ օրս ձեւականորեն ադրբեջանական տարածք է համարվում: Այնպես որ ղարաբաղյան հակամարտությունն արդյունքում իրապես բարդացնում է նույնիսկ Հայաստանի ու Թուրքիայի հնարավոր մերձեցումը»,-գտնում է գերմանացի փորձագետը, գրում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---