Սուրենյան․ Առաջիկա 10 օրում սաստիկ շոգեր չեն կանխատեսվում![]() 16 հուլիսի 2026 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ից Հայաստան են ներթափանցում սառը օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 4-5 աստիճանով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նա հայտնել է, որ առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում, ամենաշոգ շրջաններում՝ Սյունքի հովիտներում, Արարատյան դաշտում և Երևանում, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը չի գերազանցի +33-+35 աստիճանը։ Հանրապետության տարածքում հուլիսի 16-ին և 20-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Երևանում հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |