Մցխեթայի (Վրաստան) պատմական հուշարձաններն ընդգրկվել են սպառնալիքի տակ գտնվող օբյեկտների ցանկում

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Սեվիլիայում (Իսպանիա) տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստը, որտեղ որոշվել է Մցխեթայի (Վրաստան) պատմական հուշարձաններն ընդգրկել սպառնալիքի տակ գտնվող օբյեկտների ցանկում:



Ինչպես ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, կոմիտեն դիմել է Վրաստանին, խնդրելով նախապատրաստել այդ օբյեկտների պահպանման գործողությունների միասնական ծրագիր, լուրջ վնասվածքներից փրկելու համար քարե պատերն ու որմնանկարները: Մտահոգում են նաեւ եկեղեցու շրջակա հողերի օգտագործումն ու պատմական ինքնության խաթարումը ներքին աշխատանքների կատարման ժամանակ: Այդ կառույցներն ընդգրկվել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում 1994թ.: Այս մշակութային կոթողի մեջ են մտնում Մցխեթայի, Վրաստանի հին մայրաքաղաքի, պատմական եկեղեցիները, որոնք միջնադարի կովկասյան ճարտարապետության եզակի արժեքներ են:



Այս հուշարձանը երրորդն է, որ ընդգրկվել է սպառնալիքի տակ գտնվող օբյեկտների ցանկում: Ակցիան կոչված է միջազգային աջակցություն ստանալ դրանք պահպանելու համար: Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված օբյեկտների գնահատման աշխատանքը կվերսկսվի երեքշաբթի:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---