ԱՄՆ-ն մտադի՞ր չէ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

PanARMENIAN.Net - Դիվանագիտական աղբյուրները Նյու Յորքում պնդում են, որ G8-ի առաջիկա գագաթնաժողովում, որ կայանալու է հաջորդ շաբաթ, ԱՄՆ-ն մտադիր է դեմ հանդես գալ Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը:



Սակայն կուլիսների ետեւում ամերիկյան դիվանագիտական աղբյուրները փորձում են առաջ տանել այդ նախաձեռնությունը: Ըստ այդ աղբյուրների, լրացուցիչ պատժամիջոցների կիրառումն անարդյունավետ կլինի եւ միայն կուժեղացնի Իրանում կոշտ հակաարեւմտյան գծի կողմնակիցների դիրքերը, իչպես նաեւ կձախողի ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ խաղաղ երկխոսության վերսկսման շանսեը, ինչին, անկախ ամեն ինչից ձգտում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է Իսրայելի Haaretz թերթը:



Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ խորհրդաժողովի մասնակիցները կքննարկեն պատժամիջոցները եւ հավանաբար կընդունեն դրանք:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---