Ադրբեջանը չի հրաժարվում մասնկցել Nabucco-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Ռուսաստանին գազի վաճառքի մասին համաձայնության կնքումը չի խանգարի Nabucco գազային նախագծի իրականացմանը: Այդ մասին հայտարարել է SOCAR (Ադրբեջանի պետնավթընկերություն) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը:



«Համաձայնագրում չկա մի բան, ինչը կարող է սահմանափակել Ադրբեջանի մասնակցությունը Nabucco-ին: Դա սովորական համաձայնագիր է գազի առք ու վաճառքի մասին»,-ասել է Աբդուլլաեւը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



Ըստ նրա, ՌԴ-ն այն երկրներից մեկն է, որի հետ Ադրբեջանը համագործակցում է գազի վաճառքի ոլորտում: «Դա նորմալ շահավետ համաձայնագիր է մեզ համար»,-ասել է նա:



Հունիսի 28-ին ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի Բաքու կատարած այցի շրջանակներում Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրել են ադրբեջանական բնական գազի առք ու վաճառքի պայմանների մասին պայմանագիրը, որով գալիք տարվանից «Գազպրոմը» Ադրբեջանից գազ կգնի 500 մլն խմ ծավալով` հետագայում ծավալների ավելացման միտումով:



Nabucco-ն նախատեսված է դեպի եվրոպական շուկա Կասպից ավազանից գազի առաքման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---