Մոսկվայում սպանվել է Հայաստանի քաղաքացի 6 հուլիսի 2009 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի արդյունքում սպանվել է Հայաստանի քաղաքացի: Վեճը բռնկվել է «Չուդնոյա դոլինա» գիշերային ակումբի մոտ, որն ընկած է Նովոչերկասկի պուրակում: Այնտեղ հանգստանում էին Հայաստանից եկած մարդիկ, որոնք վեճի մեջ են մտել հաստատության այլ այցելուների հետ:Հարաբերությունները պարզելու համար երիտասարդները դուրս են եկել փողոց, որտեղ սկսել են ծեծել միմյանց: Ծեծկռտուքի ժամանակ չարագործներից մեկը հանել է դանակը, ինչի արդյունքում Հայաստանի 30-ամյա քաղաքացին երեք հարված է ստացել կրծքին եւ սրտին: Ընկերները նրան իսկույն հիվանդանոց են տղափոխել, բայց բժիշկներն օգնել չեն կարողացել. նա մահացել է ընդունարանում: Այժմ ոստիկանները փնտրում են մահացու վնասվածք հասցրած չարագործներին: Հարուցվել է քրեական գործ, հաղորդում է «Ռոսբալտը»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |